ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 4

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 4
06.06.2025 | 12:04

Սկիզբը՝ այստեղ

Հաղորդում հանցագործության մասին

Հավանաբար հիշում եք, որ Հայաստանի և Ռուսաստանի թշնամիներ Նիկոլը և Ալիևն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16- ին նկարահանված կադրերում էին հայտնվել ժպտադեմ, դեմքի ուրախ արտահայտությամբ, քանի որ այնտեղ էին՝ մասնակցելու ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող ու ՌԴ թշնամիներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած Եվրոպական քաղաքական հանրակցության (ԵՄ և հարևաններ) հերթական՝ 6- րդ գագաթնաժողովին:

Բայց Նիկոլ հայադավի և Ալիևի ուրախությունն արդյոք միայն դրանո՞վ էր պայմանավորված… Թե՞ պատրաստվում էին միմյանց հետ կնքել կամ գուցե արդեն իսկ կնքել էին գործարք, չէ՞ որ հիմա գործարքների ժամանակներում ենք ապրում, Թրամփը վկա…

Իսկ ի՞նչ գործարք նկատի ունենք… Պայմանավորվածություն առ այն, որ Նիկոլը հերթական անգամ պետական դավաճանությամբ Հայաստանի տարածքից տորթի նման կտրելու և Ադրբեջանին է փոխանցելու մի նոր կտոր, իսկ Ալիևը դրա դիմաց համաշխարհային ագահի կամ վերջինի կողակցի արտասահմանյան ինչ- որ հաշվեհամարի (օրինակ՝ Շվեցարական բանկի կամ օֆշորում գտնվող բանկի) փոխանցելու է նավթադոլարներից գոյացած մի կլորիկ գումար, որը ստացողի կամ ստացողների համար մեծ բան է, բայց մեր Հայրենիքի տվյալ տարածքի 0,1%- ը չարժե: Սա հարց է, որն առայժմ պատասխան չունի, ու կարող է իր պատասխանը ստանալ միայն իշխանությունից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացումից, ազգային, իրավական պետություն ունենալուց և անկախ քննչական մարմնի կողմից անաչառ և օբյեկտիվ քննություն իրականացնելուց հետո:

Այնուհանդերձ, վերոնշյալ հարցը թեև առայժմ չունի իր փաստարկված և իրավական պատասխանը, սակայն Տավուշից Ոսկան Սարգսյանի գրառումը հենց այդ՝ կառավարության գաղտնի որոշմամբ Ադրբեջանին նոր տարածքներ փոխանցելու մասին է։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին,- ֆեյսբուքյան իր էջում «Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին» վերտառության ներքո գրելէ Ոսկան Սարգսյանը:- Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025թ. ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։

Սա կարող է նշանակել մի բան՝ 2025 թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն, ամենայն հավանականությամբ,Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները հանձնելու հետևանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ և դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին»։

Ահա և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույն թեմայով Ոսկան Սարգսյանի ևս մեկ գրառում.

«Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայումս այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։ Մարզպետարանիից պատասխանել են. «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»»։

«Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու՝ 9 գյուղ է հանձնելու»,- մայիսի 19- ին զգուշացրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Էն՝ ինչը Ադրբեջանը չի կարողանում գրավել, Սիկոլը իրա թայֆով տալիս է: Իսկ էն՝ ինչը դեռ չի տվել, Ադրբեջանը գրավում է՝ արդեն տված բարձրադիր դիրքերից գրոհելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրելէ բլոգեր Զաքար Խոջաբաղյանը և հավելել.

«Ինձ մի այլ հարց է հետաքրքրում. թուրքի հարճի տնկած էդ սյունով ոգեւորված որոշ անձանց է ուղղված հարցս…

Որ թաղի տղերքով հավաքվեն ու ձեր կնգան ուզեն, դուք էլ ձեր կնգան տաք թաղի տղերքին, իրենք էլ գոհ ու երջանիկ, ասեն ապրի էդ տվողը, լավ տվող է, խելացի տվող է, ընդհանրապես չի դիմադրում, խելոք՝ ինչ ասում ենք՝ անում է…. Դուք ձեզ համարելու եք հմուտ դիվանագե՞տ, թե՞ թաղին բավարարելու հարցը լուծող։

Սա սենց ուղիղ եմ հարցնում, որովհետեւ կարող է մի քիչ լավ չեք ըմբռնում, որ Ադրբեջանի ուզած ամեն ինչը տալով, դուք հարց լուծող չեք դառնում, այլ թաղի անառակ, սրբապիղծ տվողը։ Չնայած, մարդ նախ սրբություն պիտի ունենա, որ էդ սրբությունը պահելու արժեքն էլ գիտակցի։ Ամենահայտնի տվողի մարդը լինելը եթե նորմալ է մարդա մեկի համար, բա երկիրն ի՞նչ է, որ չտա…

Թյու, ես ձեր ապրած կյանքը…

Բա էդ մի քանի տարին, որ էդ անդեմ լեշը քարշ եք տալու էս արեւի տակ, ափսոս չի՞ էն թթվածինը, որ պիտի ձեր էդ լեշը սպառի…»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ